a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
10/05/2015

Դերասանը ներկայացումից հետո դահլիճից “վռնդեց” իր հանդիսատեսին

x78299d20140319134025

Այս տարի Հայաստանում անցկացվող “Արմմոնո” միջազգային թատերական 13-րդ փառատոնի բացումը ստանձնել էր երիտասարդ դերասան ԱՐԵԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ` ռեժիսոր Գոռ Մարգարյանի “Լյուսիեն Լյուկ” մոնոներկայացմամբ: Իր ինտերակտիվ ներկայացմամբ` դերասանը մեկ բեմում էր, մեկ էլ` հանդիսատեսի շարքերում: Մեկ բեմ, մեկ դերասան եւ բազում հանդիսատես, որին պետք էր գոհացնել: Հավանական եւ անհավանական լուծումներով Լյուսեն Լյուկը` նույն Ա. Գեւորգյանը կարողացավ արժանանալ հանդիսատեսի ծափահարություններին, որոնք ներկայացման վերջում դադարեցրեց եւ Լ. Լյուկի անունից հայտարարեց` դուրս գնացեք, ձեր ծափահարություններն ինձ պետք չեն: Թերեւս, ներկայացման մեջ հանդիսատեսի համար ամենաանսպասելին այն էր, որ դերասանը ներկայացման ժամանակ մեծ ախորժակով կերավ կարմիր վարդ:  “Իրավունքի” հետ զրույցում Արեգը խոստովանեց, որ առաջին անգամ էր վարդ “համտեսում”. “Փորձերի ժամանակ վարդ չեմ կերել, առաջին անգամ էի ուտում: Իհարկե` բեմում դժվար էր ուտել մեկ ամբողջական վարդ ու հետո` խոսել: Այն ատամներիս էր կպչում ու խանգարում էր խոսել”,- նշեց Արեգը:
Անդրադառնալով բեմադրությանը եւ իր ստանձնած դերին` դերասանը շատ չբողոքելով` ընդգծեց, որ այդքան էլ գոհ չէ իր խաղից: Սպասելի են եղել, որ կլինեն որոշ խնդիրներ. “Չենք արդարանում եւ պետք է առայժմ բավարարվենք այսքանով: Ապագայում ներկայացումն ավելի հետաքրքիր տեսք կունենա, որովհետեւ պատրաստվում ենք շատ բաներ փոփոխել, որից հետո նախատեսված է ներկայացման պրեմիերա”,- ավելացրեց դերասանը:
Ի դեպ, ի տարբերություն Արեգ Գեւորգյանի, որն անկեղծ զրույց ունեցավ մեզ հետ, նրա հայրը` երգիչ Ֆորշը, շատ ժլատ գտնվեց եւ նույնիսկ կարծիք չհայտնեց տղայի խաղի վերաբերյալ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Iravunk.com

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0