a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկել են Երևանի մնջախաղի պետական թատրոնի հյուրախաղերը

Մնջախաղի թատրոն

«Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում մեկնարկել են Երևանի մնջախաղի պետական թատրոնի հյուրախաղերը:

Առաջին կանգառը ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդում էր և Աբովյանում: Մայիսի 16-ին և 17-ին թատրոնը հանդիսատեսին ներկայացել է իր «Գիրք ծաղկանց» ներկայացումով:

«Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Երևանի մնջախաղի պետական թատրոնը մինչև տարեվերջ հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Շիրակի և Վայոց ձորի մարզերում: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բարժինը:

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է հունվարի 26-ին:

Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 94 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0