a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կապանում բացվել է «Թատերական Սյունիք» փառատոնը

Theatre

Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում բացվել է «Թատերական Սյունիք» փառատոնը։
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը շնորհավորելով ներկաներին՝ նշել է, որ փառատոնի գլխավոր նպատակն է Հանրապետության լավագույն թատրոնների ներկայացումների կազմակերպումը Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Ագարակ և Մեղրի քաղաքներում:

Հ. Ղազանչյանի խոսքով՝ նշված տարածաշրջանում միաժամանակ տասը թատերախմբերի ելույթները միջոցառումը կվերածեն իսկական թատերական տոնի՝ ոչ միայն այն պատճառով, որ հեռավոր քաղաքների բնակչությունը չունի հնարավորություն առնչվելու մայրաքաղաքային թատերական կյանքին, այլև տեղում վեր հանելով տարածաշրջանում գործող երկու` Գորիսի Վ. Վաղարշյանի անվան և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնների առկա խնդիրները՝ ավելի արդյունավետ դարձնելով այդ թատրոնների աշխատանքը:
Փառատոնի բացումն ազդարարել է  Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը` հանդիսատեսի դատին հանձնելով Կ. Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» պիեսը (բեմադրությունը` Հ. Ղազանչյանի): Ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել:

Թատերական Սյունիք» փառատոնին մասնակցում են Գ. Սունդուկյանի անվան ազգային թատրոնը (Գ. Խանջյան «Որբերի ընտանիքը»), Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը (Սերգեյ Շևչենկո և Ալեքսեյ Կուլիչկով «9 ամիս»), Պատանի հանդիսատեսի թատրոնը (Վ. Ստեփանյան «Բրեմենյան երաժիշտները»), Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնը (Հ. Թումանյան «Անբան Հուռին»), Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը (Հ. Թումանյան «Հեքիաթներ»), Կամերային երաժշտական թատրոնը (Ա. Պանտիկին «Կրիսպի մկնիկը»), Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնը (Ռ. Կալինոսկի «Հրեշը լուսնի վրա»), Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոնը (Ռ. Կալինոսկի «Հրեշը լուսնի վրա») և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնը («Բակունցյան գույներ»):

«Թատերական Սյունիք» փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի թատերական գործիչների միությունը: Այն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0