a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մայիսի 19-27-ը կանցկացվի «Թատերական Սյունիք» փառատոնը

Թատերական_Սյունիք

ՀՀ մշակույթի նախարարության և «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ ու Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունը մայիսի 19-27-ը կանցկացնի «Թատերական Սյունիք» փառատոնը:

Փառատոնի գլխավոր նպատակն է Հանրապետության լավագույն թատրոնների ներկայացումների կազմակերպումը Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Ագարակ և Մեղրի քաղաքներում: Տասը թատերախմբերի ելույթները միջոցառումը կվերածեն իսկական թատերական տոնի ոչ միայն այն պատճառով, որ հեռավոր քաղաքների բնակչությունը մայրաքաղաքային թատերական կյանքին առնչվելու հնարավորություն չունի, այլև տեղում վեր հանելով տարածաշրջանում գործող երկու` Գորիսի Վ. Վաղարշյանի անվան և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնների առկա խնդիրները՝ ավելի արդյունավետ դարձնելով այդ թատրոնների աշխատանքը:

Փառատոնին մասնակցում են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը (Գ. Խանջյան, «Որբերի ընտանիքը»), Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը (Կ. Խոդիկյան, «Սիրային քառանկյունի»), Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը (Սերգեյ Շևչենկո և Ալեքսեյ Կուլիչկով, «9 ամիս»), Պատանի հանդիսատեսի թատրոնը (Վ. Ստեփանյան, «Բրեմենյան երաժիշտները»), Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնը (Հ. Թումանյան, «Անբան Հուռին»), Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը (Հ. Թումանյան, «Հեքիաթներ»), Կամերային երաժշտական թատրոնը (Ա. Պանտիկին, «Կրիսպի մկնիկը»), Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնը (Ռ. Կալինոսկի, «Հրեշը լուսնի վրա»), Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոնը (Ռ. Կալինոսկի, «Հրեշը լուսնի վրա») և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնը («Բակունցյան գույներ»):

Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա մայիսի 19-ին, Կապանում, փակումը՝ մայիսի 27-ին, Գորիսում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0