a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թատրոնի նվիրյալները պարգևատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով

mshakuyti_naxararutyun

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Թատրոնի միջազգային օրվա առիթիվ ոլորտի ներկայացուցիչներին պարգևատրել է Մշակույթի նախարարության ոսկե մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Այդ մասին հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

-Մենք ակնկալում ենք, որ այս տարին կլինի թատերական նոր վերելքի, թատրոնով լցված տարի: Վստահ եմ՝ դեռևս մ.թ.ա. 50-ականներին, երբ Արտավազդ 2-րդը հիմնում էր առաջին թատրոնը, նա ուներ այն տեսլականը, որ այսօր, ինչպես նաև վաղը, մեր կյանքը ներծծված է լինելու թատրոնով: Համոզված եմ, որ դու՛ք՝ մեր սիրելի թատերական գործիչներ, կարող եք փոխել մեր կյանքը՝ խոսելով այդ կյանքի լավ ու վատ կողմերի մասին:

Մշակույթի նախարարության ոսկե մեդալով պարգևատրվածների թվում են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Բորիս Պեպանյանն ու Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Վրույր Հարությունյանը: Վերջինն իր խոսքում նշեց, որ հայ դերասանն այսօր մեծ մաքառումների շնորհիվ է հասնում նման պարգևների ու կոչումների, և դրանք մեծ նշանակություն ունեն նրա համար, քանի որ այդ մասնագիտության մեջ, իսկապես, կյանք է դնում: «Ինչպես ռուսական ասացվածքն է ասում՝ «Գրողը՛ տանի, հաճելի է»,-ասաց Հարությունյանը:

Բորիս Պեպանյանը նշեց.«Շատ ուրախ եմ, որ այս մեդալը ստանում եմ Արմեն Ամիրյանից, որն ընդամենը մի քանի ամիսների ընթացքում մեծ գործ է արել: Նա անընդհատ հաճախում է թատրոններ, մասնակցում է պրեմիերաներին: Ես համոզված եմ, որ Ամիրյանը դրական մեծ փոփոխություններ է բերելու մշակույթի ոլորտում, որովհետև դրա համար ունի բոլոր նախադրյալները»:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0