a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կկայանա «Թատրոն․շարժում ժամանակի մեջ» խորագրով գիտաժողով

teatre

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նիստերի դահլիճում կկայանա «Թատրոն․շարժում ժամանակի մեջ»  խորագրով գիտաժողով։

Ինչպես Culture.AM-ին հաղորդում են թատրոնի մամուլի ծառայությունից, գիտաժողովի շրջանակներում կներկայացվեն արդի թատրոնի խնդիրները՝ դերասանի արվեստն իր բոլոր դրսևորումներով, թատերական ժանրերի և ուղղությունների արտահայտչաձևերի և կերպաձևերի զանազան որոնումների դաշտը։

Միջոցառման ընթացքում ելույթ կունենան ԳԱԱ թղթակից անդամ , արվեստագիտության դոկտոր,պրոֆեսոր՝ Հենրիկ Հովհաննիսյանը, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Օրդոյանը, թատերագետ Անուշ Ասլիբեկյան-Արծրունին և ռեժիսոր Ռուբեն Կարապետյանը։

Հավելենք, որ գիտաժողովը կկայանա մարտի 28-ին․մեկնարկը՝ 11։00։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0