a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թբիլիսիի հայկական թատրոնը միանում է հայաստանյան «Մշակութային կանգառ» ծրագրին

մշակութային-կանգառ

«Մշակութային կանգառ» ծրագրով Հայաստանի մի շարք համայնքներում հունիսի երկրորդ կեսին ելույթ կունենա Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Բայանդուրյան): Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը:

Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնն իր խաղացանկային՝ Սանդլաժի «Օրը՝ անձրևոտ…» (բեմադրությունը՝ Ա. Բայանդուրյանի) ներկայացմամբ հունիսի 18-ին հանդես կգա Սպիտակի Մշակույթի տանը, հունիսի 19-ին՝ Հաղարծնի Մշակույթի տանը, հունիսի 20-ին՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հունիսի 21-ին՝ Ստեփանավանի Ա.Մարգարյանի անվան մշակույթի տանը, հունիսի 22-ին՝ Իջևանի Մշակույթի տանը, հունիսի 23-ին՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հունիսի 24-ին՝ Ալավերդու Մշակույթի տանը:

Տոմսերի վաճառքը կսկսվի հունիսի 13-ից՝ տեղական տոմսարկղերում։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0