a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրքական համալսարանը Երևանում կբեմադրի ներկայացում Զաբել Եսայանի մասին

Զաբել Եսայան

Զաբել Մկրտչի Եսայանը՝ հայ գրող, թարգմանիչ, հրապարագիր, ծնվել է 1878 թվականին Կոստանդնուպոլսի Սիլիհտարի պարտեզներ թաղամասում։ 1892 թվականին ավարտել է Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը, Փարիզում հետևել Սորբոնի և Կոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացներին։ Եսայանը հրատարակել է հոդվածներ՝ նվիրված գրականության ու արվեստի հարցերին, կատարել թարգմանություններ Մետեռլինկից («Մահը», «Իմաստություն ու ճակատագիր»)։ Եսայանը 1908 թվականին վերադարձել է Կ.Պոլիս, Ադանայի ջարդերի կապակցությամբ ստեղծված պատվիրակության կազմում 1909 թվականին մեկնել Կիլիկիա, «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին։ 1915-ին կարողացել է խույս տալ ձեռբակալությունից և ապաստանել Թիֆլիսում: 1918 թվականին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների և ողբերի հավաքման ու տեղավորման գործը։ 1933 թվականին հաստատվել է Խորհրդային Հայաստանում։ 1936 թվականին գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երեւույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա եւ ձերբակալությունը։ Բաքվի բանտից գրողի գրած նամակները խոսուն են՝ նույն տոկուն, խիզախ կեցվածքը։ Նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են: 1937 թ. ստալինյան բռնաճնշումների ընթացքում ձերբակալվեց և Սիբիր աքսորվելով` մահացավ 1942 կամ 1943 թ., անհայտ պայմաններում: Թեև նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են, սակայն նրա հիշատակը վառ է մարդկանց սրտերում։ Այս մասին է վկայում այն, որ Ստամբուլի Բողազիչի համալսարանի կանանց ուսումնասիրությունների ակումբը պոլսահայ գրող մասին ներկայացում է բեմադրել: Թուրքական «Ozgur-gundem» լրատվական կայքի տեղեկության համաձայն՝ «Զաբել» խորագրով բեմադրությունը ներկայացվել է մշակութային բազմազանության օրերի ընթացքում:
Բողազիչի համալսարանի թատերասրահում բեմադրված ներկայացումը հունիսի 2-ին կցուցադրվի նաև Երևանում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0