a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանը

Lorents_Arushanyan

Կյանքի 82-րդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լորենց Առուշանյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Լորենց Առուշանյանը ծնվել է 1935թ. հուլիսի 6-ին, Բաքվում: Ավարտել է տեղի հայկական միջնակարգ դպրոցը: 1953-57թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վավիկ Վարդանյանի արվեստանոցում: 1957-62թթ. աշխատել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն), 1962-64թթ` Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: 1964թ-ից աշխատում էր Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ կերտել է բազմաթիվ դերեր: Խաղացած ներկայացումներից են` Ֆ.Դոստոևսկու «Ապուշը» (Միշկին), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Վանահայր), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Կասիո), Ժ.Հարությունյանի «Խաչմերուկ» (Ադամյան), «Ղազարը գնում  է պատերազմ» (Վասիկ), Ա.Չեխովի «Բալի այգի» (Գաև), Ա.Վարդանյանի «Ախացել» (Ոստիկան), Շիլլերի «Ավազակներ» (Կարլ Մոոր), Գ.Ֆիգերեյդոյի «Եզոպոս» (Եզոպոս), Պ.Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» (Մորգենթաու), Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (Տեր Հայկազուն) և այլն: Բազմաթիվ դերեր է կերտել նաև հեռուստաթատրոնում: Նկարահանվել է ֆիմերում` «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Ջրհորի մոտ» (1970թ.), «Այդ քաղցր խոսքը` ազատություն» (Մոսֆիլմ, 1972թ.), «Ամեն ինչ նորից» (1989թ.) և այլն: 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003թ.` ժողովրդական արտիստի կոչման, 2006թ.` «Տարվա լավագույն տղամարդու դերի համար» մրցանակի:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0