a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Լուիզա Ղամբարյանի մասնակցությամբ ներկայացումը կհետաձգվի

sev-shokolad

Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում կայանալիք «Սև դառը SHOCKոլադ» ներկայացումը  հետաձգվել է  Լուիզա Ղամբարյանի հիվանդ լինելու պատճառով։ Այդ մասին հաղորդում է ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը։

«Հարգելի հանդիսատես, Լուիզա Ղամբարյանի անսպասելի ծանր հիվանդության պատճառով այսօրվա «Սև դառը SHOCKոլադ» ներկայացումը հետաձգվում է հունիսի 15-ին՝ ժամը 20։00-ին:

Հայցում ենք ձեր ներողամտությունը։

Լուիզան խոստանում է՝ ինչ գնով էլ լինի, իր ծննդյան օրը՝ հունիսի 15-ին ոտքի կկանգնի, և ներկայացումը կկայանա»,- գրել է Շահվերդյանը։

Նշենք, որ ներկայացման առանձնահատկություններից մեկն այն է, որ պիեսի գործողությունները կատարվում են վերելակում, որտեղ հանդիպում են բոլորովին անծանոթ կերպարները՝ կինն ու տղամարդը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0