a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Խորեոգրաֆիայի պետական թատրոնը հանդես է եկել սահմանամերձ բնակավայրերում

Խորեոգրաֆիայի թատրոն

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում մայիսի 27-30-ը, Խորեոգրաֆիայի պետական թատրոնը «Ճպուռիկներն ու մրջյունները» ուրախ մանկական երաժշտական ներկայացումով հանդես է եկել ՀՀ Տավուշի մարզում:

Առաջին օրը ներկայացումը տեղի է ունեցել սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրի համայնքապետարանի դահլիճում, այնուհետ` Այգեպար գյուղի դպրոցի դահլիճում, իսկ Մովսես գյուղում` Արշալույս Փոլադյանի անվան մշակույթի տան դահլիճում: Երկրորդ օրը, Խորեոգրաֆիայի պետական թատրոնը ուղևորվել է Չինարի գյուղ. մշակույթի տան դահլիճում դերասանները ներկայացել են «Ճպուռիկներն ու մրջյունները» բեմադրությունով, որը ուղեկցվել է ծիծաղով, ծափահարություններով և բարձր տրամադրությամբ: Այնուհետև, թատերախումբը հանդես է եկել Տավուշ գյուղի մշակույթի տանը և Բերդի մշակույթի կենտրոնում:

Խորեոգրաֆիայի պետական թատրոնը «Ճպուռիկներն ու մրջյունները» մանկական ներկայացումով ՀՀ Տավուշի մարզում հանդես է եկել 8 անգամ, որին ներկա էր շուրջ 2000 հանդիսատես` հիմնականում երեխաներ:

Ներկայացման ավարտին դպրոցի ուսուցիչներն իրենց շնորհակալական խոսքն են հղել թատրոնի տնօրենին և ողջ անձնակազմին, նշելով, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները կարիք ունեն նմանատիպ ուրախ ու զվարճալի ներկայացումների, որոնք նաև պարունակում են դաստիարակչական ուղերձ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0