a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
22/04/2015

Կբեմականացվի «Առաջին սիրո երգը» ֆիլմը

Culture.AM Stage

Իրատես-ի փոխանցմամբ .-«Խորապես ներողություն խնդրելով` մի խոստովանություն անեմ. միայն մի տեղ կա` որ սպանեն, սուտ չեմ ասի` թատրոնն է: Թատրոնն ամեն ինչ է` մեկ դաժան ու սոսկալի, մեկ` տոն»,- ասում է Խորեն Աբրահամյանը: Այս տարի անվանի դերասանը կլիներ 85 տարեկան:
«Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար ՄԽԻԹԱՐ ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆԸ մեզ հետ զրույցում պատմեց Խորեն Աբրահամյան-ուսուցչի մասին, նշելով, որ դժվար է առանձնացնել Խորեն Աբրահամյան դերասանին, ուսուցչին, մարդուն. «Շատ խիստ էր, պահանջկոտ, ու համոզված էր, որ իր սաների միջոցով իրեն դեռ կհիշեն: Սիրում էր կրկնել` եթե ես չլինեմ, դուք ժամանակի ընթացքում կանհետանաք, եթե դուք չլինեք, ես կանհետանամ»:
«Յանուս»-ի գեղարվեստական ղեկավարը մի դրվագ հիշեց: Խորեն Աբրահամյանը շնչակտուր մոտենում է ուսանողներին ու ասում` տղաներ, ծխախոտ տվեք, թողել եմ մեքենայիս մեջ: Դասախոսին ակամա ծխախոտ են մեկնում` մոռանալով, որ նրանից թաքուն են ծխում:Մխիթար Մոս-Մուշեղյանը տեղեկացրեց նաև անավարտ մնացած նախագծի մասին: Նրա խոսքով` Խորեն Աբրահամյանն իր օգնականին` դրամատուրգ Գևորգ Սարգսյանին պատվիրել է պիես գրել: Դա պետք է լիներ «Առաջին սիրո երգը» հանրահայտ ֆիլմի բեմականացումը:

«Պիեսը պատրաստ էր, նախապատրաստական փուլ էր ընթանում, ցավոք չհասցրին: Կյանքից հեռացավ արտիստը»,-ասաց Մխիթար Մոս-Մուշեղյանը, նշելով, որ Գևորգ Սարգսյանից թույլտվություն է խնդրելու պիեսը բեմադրելու: Ներկայացումը կնվիրվի Խորեն Աբրահամյանի 85-ամյակին:

Ավելին՝ Irates.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0