a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կենտրոնում երեք-չորս սենյականոց բնակարանի գնով կարելի է կառուցել մնջախաղի թատրոն. Դադասյան

Culture.AM jirayr-dadasyan

“Կենտրոնում երեք-չորս սենյականոց բնակարանի գնով կարելի է կառուցել մնջախաղի թատրոն”, – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։  Նրա համոզմամբ Մնջախաղի թատրոնին հարկավոր չէ հարյուր տեղանոց դահլիճ,  կամ չափազանց մեծ այլ տարածքներ։  Ըստ նրա՝ պարզապես ցավալի է, որ տարիներ շարունակ  մնջախաղը թատրոնի շենք չունի։ Հավելեց նաև որ․ “Եթե մենք ունենանք մեր տարածքը քաղաքի կենտրոնական հատվածում, ապա քաղաքի կենտրոնական փողոցները, Հյուսիսային պողոտան կենդանի քանդակների պողոտայի կվերածենք՝ հաղորդելով առանձնահատուկ քաղաքային միջավայր, տրամադրություն․ մեր թատրոնն ազգային թատերական տեսակին ուսումնասիրություն է կատարում”։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0