a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Արցախում

Sos_Sargsyan_tatron

Օրերս Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ և Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի հյուրախաղերը Արցախի հանրապետությունում: Այդ մասին Culture.AM-ին հաղորդում են Համազգային հայ կրթական և մշակութային միության հասարակայնության հետ կապերի բաժնից;

Նախաձեռնության նպատակն էր նպաստել Հայաստանի և Արցախի սահմանային բնակավայրերի մշակութային կյանքի աշխուժացմանը, կանգնել սահմանում ապրող և սահման պահող հայ մարդու և զինվորի կողքին:

Թատրոնը հանդես է եկել Քարվաճառում, Մարտակերտում, Մարտունիում։ Շրջագայությունն ամփոփվել է Ստեփանակերտում։ Հանդիսատեսին ներկայացվել են Աստղիկ Սիմոնյանի «44 աստիճանի վրա» ներկայացումը (ըստ Տ. Հայրապետյանի պատմվածքի), որը ջերմ ընդունելության արժանացավ:

Ներկայացումների մուտքն ազատ էր: Հանդիսատեսի շարքերում թե′ մեծահասակներ էին, թե′ երիտասարդներ, թե′ զինվորականներ։

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը նախատեսում են նախագիծը դարձնել շարունակական և կազմակերպել թատրոնի հյուրախաղերը նաև ՀՀ սահմանամերձ մյուս համայնքներում։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0