a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հիշատակման աղոթք» ներկայացումը կբացի Ստանիսլավսկու անվան թատրոնի նոր թատերաշրջանը

IMG_7508

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում սեպտեմբերի 14-ից մեկնարկելու է 80-րդ հոբելյանական թատերաշրջանը: Այս մասին հայտնում է Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժինը:շ

80-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկային ներկայացումն ավանդույթի համաձայն Գ. Գորինի «Հիշատակման աղոթք» ներկայացումն է (բեմադրությունը՝ Ալեքսանդր Գրիգորյանի): Այն թատրոնի բեմում կներկայացվի 200-րդ անգամ:

Առաջին անգամ «Հիշատակման աղոթք»  ներկայացումը ռուսական թատրոնի բեմ բարձրացել է 1991-ին: Այս ներկայացումը երկար տարիներ եղել է թատրոնի այցեքարտը:

Թատրոնի նոր թատերաշրջանը կնշանավորվի նաև այլ ներկայացումների պրեմիերաներով: Սեպտեմբերի 23-ին և 24-ին բեմ կբարձրանա «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» մանկական ներկայացումը (բեմադրիչ՝ Նորա Գրիգորյան): Հաջորդ ներկայացման առաջնախաղը կլինի Մ. Թիբոյի «Իդեալական տղամարդը» կատակերգական ներկայացումը (բեմադրիչ՝ Վերոնիկա Սարոյան):

Դեկտեմբերի 25-ին բեմ կբարձրանա նոր երաժշտական հեքիաթ:

Լուսանկարը՝ Ալեքսանդր Գրիգորյանի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0