a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ճերմակ արագիլներ» ներկայացման առաջնախաղը նվիրվեց Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին

2f74a4fb6d1db1d98223ec5a5fe7364e

Երևանի կամերային պետական թատրոնում տեղի է ունեցել «Ճերմակ արագիլներ» ներկայացման առաջնախաղը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Պիեսը նվիրված է ապրիլյան քառօրյա պատերազմում  նահատակված հերոսների վառ հիշատակին:

Հանդիսատեսը  ամբողջ  ընթացքում լարված հետևել է ներկայացմանը, որի ընթացքում դերասաններն արտասանել են բոլոր զոհերի անունները։ Հնչել են  նաև մեղադրական խոսքեր  միջազգային հանրության և իշխանությունների հասցեին, ովքեր այդ օրերին անտարբեր մնացին կատարվող իրադարձություններին։

Ներկայացման հեղինակ և բեմադրիչն է՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արա Երնջակյանը, երաժշտական ձևավորումը՝ Վահե Գրիգորյանի, դերերում՝ Ռ. Երանոսյան, Ս. Բարսեղյան, Վ. Զիրոյան, Մ. Ավետիսյան:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0