a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մայր թատրոնում շարունակվում է տեխնիկական վերազինման ծրագիրը

59.thumb

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերազինման ծրագրի շրջանակում (տեխնիկական, ձայնային և լուսային վերազինում) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեններ Ստեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» և «Արթսթեք» ընկերությունների կոնսորցիումի միջև 2014 թվականին կնքված պայմանագրի համաձայն` 2016 թվականի առաջին եռամսյակում մատակարարվել է 3233780 եվրոյի մեխանիկական սարքավորումներ: Այդ մասին հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվական համակարգը:

2016 թվականի առաջին եռամսյակում թատրոնում ավարտվել են ապամոնտաժման աշխատանքները: Արդեն իսկ մեկնարկել են մոնտաժման աշխատանքները. փոփոխվում են բեմական մեխանիզմները, հեռարձակման համար կատարվում են լարանցման աշխատանքներ, տեղադրվում են լուսաձայնային մեխանիզմները, իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ մանրահատակի տեղադրման նպատակով:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0