a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մանկական ներկայացումների փառատոն՝ Վանաձորում

վանաձոր

Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հունիսի 1-7-ը կանցկացվի մանկական ներկայացումների փառատոն՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Փառատոնն իրականացվում է 2-րդ անգամ և միտված է ՀՀ Լոռու մարզի երեխաների գեղագիտական ճաշակի ձևավորմանը:

Փառատոնի ընթացքում կներկայացվեն՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Կոշկավոր կատուն», Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի «Մոխրոտը», Խորեոգրաֆիայի պետական թատրոնի «Չիպոլինո», Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Հենց էն Հուռին», Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոնի «Կապույտ թռչուն», Պետական կամերային երաժշտական թատրոնի «Թոմն ու Ջերրին», Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Բրեմենյան երաժիշտները» ներկայացումները:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0