a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Մասնագիտությունս ունի շատ բարդություններ, սակայն ես պատրաստ եմ անցնել դրանց միջով»․Աշոտ Հակոբյան

Աշոտ Հակոբյան

Մայիսի 31-ին տեղի ունեցավ «40 օր Համբառնալուց առաջ» ներկայացման պրեմիերան, որի ռեժիսորը դերասան Աշոտ Հակոբյանն է, ով հեռուստադիտողին հայտնի է մի շարք սերիալներից, ֆիլմերից։ Այժմ նկարահանվում է «Սիրո գերին» սերիալում, որտեղ մարմնավորում է Հակոբին, իսկ ահա թատերասեր հանդիսատեսը նրան ճանաչում է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմից։
«40 օր համբառնալուց առաջ»-ի հաջորդ ներկայացմանն ընդառաջ Culture.AM-ը զրուցեց Աշոտ Հակոբյանի հետ իր հաջողությունների,նաև  իր մյուս՝ «Գիշատիչների խնջույքը» ներկայացման,  որպես ռեժիսոր ներկայանալու և մի շարք այլ՝ հայ կինոյի ու թատրոնի վերաբերյալ հարցերի շուրջ։

-Նախ նշեմ, որ հունիսի 17-ին հերթական անգամ «40 օր համբառնալուց առաջ» ներկայացումը կլինի Ուսումնական թատրոնի բեմում: Թերևս դրանով կազդարարվի այս խաղաշրջանի ավարտը, իսկ սեպտեմբերից դարձյալ կսկսենք խաղալ «Երիտասարդ թատերախմբի» ներկայացումները: Բազմիցս նշել եմ, որ իմ հուշերում միշտ էլ մնացել է «Փոսի» թատրոնում բեմադրված «40 օր համբառնալուց առաջ» ներկայացումը: Ես փոքր էիայն ժամանակ մայրս աշխատում էր նշված թատրոնում և ես հնարավորություն ունեի հետևելու ներկայացման ստեղծմանը, այնուհետև տեսնել նաև արդյունքը: Ճիշտ է, այն ժամանակ շատ բան չէի հասկանում, բայց երբ գիտակից դարձա ու ընտրեցի նաև ռեժիսորի ճանապարհը` ընկերներիս հետ հիմնելով «Երիտասարդ թատերախումբ» և պարբերաբար ներկայացումներ բեմադրելով, մի օր էլ հերթը հասավ իմ հուշերում մնացած այս գործին, որի հեղինակն է Սամվել Խալաթյանը: Կարդացի պիեսն ու որոշեցի բեմադրել այն թատերախմբի հետ:

Անդրադառնալով  «Գիշատիչների խնջույքը» ներկայացմանը՝ հեղինակը նշեց, որ սա թատերախմբի թվով հինգերերոդ աշխատանքն է, որը դարձյալ իրականացրել է իր ընկերների հետ: «Այս ներկայացման պրեմիերան ևս ինձ համար շատ սպասված էր, քանի որ մոտ երեք տարի առաջ եմ ցանկացել բեմադրել այն ու ներկայացնել հանդիսատեսի դատին, սակայն ինչ- ինչ պատճառներով հետաձգվել է»,- խոստովանեց Աշոտը։

Հեղինակը պատմում է, որ  ներկայացման գործողությունները տեղի են ունենում 1942 թվականին` օկուպացված Փարիզում: Այն սկսվում է դերակատարներից Բրիջիտի ծննդյան տոնով: 7 գլխավոր կերպարները, ովքեր բարեկամներ են, նստում են սեղանի շուրջ, կենաց խմում, իսկ այդ ժամանակ ներս է մտնում գերմանացի սպան ու իր մի հայտարարությամբ բոլորին իրար խառնում:
- Երբ սպան տեղեկացնում է, որ հավաքվածներն իրենց միջից երկու պատանդ պետք է ընտրեն, քանի որ քիչ առաջ նրանց պատուհանի տակ երկու սպա է սպանվել, բոլորն իրար են խառնվում ու ամեն գնով փորձում փրկել իրենց կյանքը:

Culture.AM 40 DAYS

Ներկայացման հիմքում ընկած է պարզունակ մի պատմություն, որը խորանալով բացահայտում է մարդկային տեսակը, վեր է հանում մարդու մեջ ապրող գիշատչի բնազդը և ստիպում ապրելու իրավունքը նվաճել ցանկացած եղանակով՝ նույնիսկ մեկը մյուսին խժռելու ճանապարհով։ Իսկ ի՞նչ «ճանապարհ» է պետք հայ երիտասարդին ավելի շատ թատրոն այցելելու համար․ ի՞նչ է անհրաժեշտ․

- Կարծում եմ՝ պետք է թատրոնում շատ լինեն հետաքրքիր ու ժամանակակից լուծումներով բեմադրություններ, որոնք էլ կգրավեն այսօրվա երիտասարդին` իրենց ասելիքով և բարձրացրած խնդիրներովհայ թատրոնն այսօր շատ խնդիրներ ու կարիքներ ունի, չնայած կարծում եմ, որ այդ ամենը ժամանակավոր է։

Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում Աշոտ Հակոբյանն այժմ զբաղված է մի շարք ներկայացումներին պատրաստվելով․ ունի ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական դերեր, սակայն թատրոնից զատ, հասցնում է նկարահանվել նաև մի շարք ֆիլմերում։ Մեր այն հարցին, թե որն է իրեն ավելի հոգեհարազատ ՝ լինել դերասան, թե՝ ռեժիսոր, Աշոտը պատասխանեց, որ չի կարող առանձնացնել, քանի որ երկուսն էլ  իրենն են և շարունակում է տքնաջան աշխատել երկու ասպարեզներում հավասարապես։

-Եթե հնարավորություն ունենայիք ևս մեկ անգամ ծնվելու, կրկին կընտրե՞իք այս ուղղությունը․
- Անկասկած, այո: Ճիշտ է, ընտրածս մասնագիտությունն ունի մի շարք բարդություններ, սակայն ես պատրաստ եմ անցնել դրանց միջով:

11303854_649481681819941_1741867812_o

 

Սյուզաննա Գարեգինյան (Culture.AM)

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0