a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
23/12/2014

«Մարդկանց մի մասն էլ չգիտի` ինչ է թատրոնը, և այստեղ նաև մենք անելիք ունենք»

DxfIEJCaM9jEjawkPus6vsBtBv

Համազգային պետական թատրոնը 2015-ին հյուրախաղերով հանդես կգա Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում: Կներկայացվեն «44 աստիճանի վրա», «Փրկության կղզի», «Շխոնց Միհրան», «Ամենալավ տունը» ներկայացումները: Այս մասին «Իրատես de facto»-ին տեղեկացրեց համազգային թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ, նշելով, որ արտերկրների հետ կապված կան նաև այլ ծրագրեր, բայց չի շտապում հայտարարություն անել, քանի դեռ հստակեցված չեն:

Որո՞նք են Համազգայինի ամենապահանջված ներկայացումները:
««44 աստիճանի վրա» ներկայացումը 10 տարուց ավելի բեմում է, ձևավորել է իր հանդիսատեսը: Մեծ պահանջարկ ունեն կատակերգությունները («Բլեզ», «Ախ, կանայք, կանայք»): Բավական հաջողություն ունեցավ «Հացի խնդիր» ներկայացումը, որի բեմադրությունն իրականացրինք «Գրանդ Քենդի» ընկերության հետ համատեղ, «Համլետը» ևս ունեցավ հաջողություն և պահանջարկ կա կրկնելու,- ասաց Վարդան Մկրտչյանը:- Կան մարդիկ, որոնց անհնար է կտրել մշակույթից. խոսքը ձևավորված հանդիսատեսի մասին է: Մարդկանց մի մասն էլ չգիտի` ինչ է թատրոնը, և այստեղ նաև մենք անելիք ունենք»:
Ինչ վերաբերում է մարզային հյուրախաղերին, անցյալ տարի մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացումներ են ունեցել Արագածոտնի մարզի երեք գյուղերում: Սոս Սարգսյանի բեմադրած ներկայացմամբ բացվել է «Թատերական Լոռի» փառատոնը, որը նվիրված է եղել հենց անվանի դերասանին:
«Մի քանի տարի առաջ սահմանամերձ բնակավայրերում պաշտպանության նախարարության հետ համատեղ ծրագիր ենք իրականացրել, ներկայացումներ ցուցադրել զինծառայողնրի համար,- հավելեց զրուցակիցս:- Մենք միշտ պատրաստակամ ենք, բայց հետպատասխան գրեթե չենք ստանում: Այս առումով շատ անելիք ունեն նաև տեղական ինքնակառավարման մարմինները: Որովհետև ստացվում է` մենք ուզում ենք անընդհատ ինչ-որ բան անել և պետք է խնդրենք: Ոչ, մենք կարող ենք առաջարկել, որևէ շահույթ չակնկալել, բայց նրանք պետք է տարրական պայմաններ ապահովեն, գոնե կեցություն և սնունդ»:
Համազգային պետական թատրոնը ամեն տարի հյուրախաղեր է ունենում Արցախում: Ներկայացումները մշտապես անվճար են, միայն անցյալ տարի են վճարովի եղել, և ստացված ողջ հասույթը փոխանցել են Ստեփանակերտի Մայր տաճարի շինարարությանը: Հետաքրքրվեցի` հեռավոր մարզերի, սահմանամերձ շրջանների բնակիչները ինպե՞ս են արձագանքում ներկայացումներին, մշակութային միջոցառումներին: «Ավելի մեծ հաճույքով են գալիս ներկայացումների»,- վստահեցրեց Վարդան Մկրտչյանը:

Մանրամասները՝ Irates.am

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0