a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պետական մարմիններն օգնել են Արթուր Հարոյանին Ցեղասպանության մասին ներկայացում ստեղծել

149812_428323790564086_113063740_n

Բրազիլիայում Հայոց ցեղասպանության մասին ներկայացվող բեմադրության 80%-ը հիմնված է իրական պատմությունների և փաստաթղթերի վրա: Այս մասին նշվում է բրազիլական Brasileiros պարբերականում հրապարակված հոդվածում, որը նվիրված է Հայոց ցեղասպանության մասին «1915» ներկայացմանը: Սան Պաուլուում ներկայացվող բեմադրության հեղինակը հայ դրամատուրգ Արթուր Հարոյանն է։
Ըստ պարբերականի, Արթուր Հարոյանը Հայաստանի Վանաձոր քաղաքից Սան Պաուլու է մեկնել 2008 թվականին, բեմարվեստով զբաղվելու, հատկապես՝ իր ժողովրդի ցեղասպանության պատմության մասին բեմադրության համար պիես գրելու նպատակով:
Սկզբում դժվար է եղել անհրաժեշտ սյուժեն գտնել, բայց Արթուրը միայնակ չի աշխատել: Նրա հիմնական օգնականներից է եղել քույրը՝ պատմաբան Միլենա Պետրոսյանը, ով բնակվում է Վանաձորում։
Նրանք ժամերով աշխատել են առցանց և հարյուրավոր նամակներ փոխանակել: Միլենան տուժածների ժառանգներից հավաքած արժեքավոր պատմություններ է օգտագործել:
Հարոյանը ցանկացել է ոչ միայն պարզապես դրամա ստեղծել, այլ փաստերի վրա հիմնված պատմություն: «Միայն այդպես կարող էի այս բեմադրության մեջ ասել այն ամենը, ինչ ցանկանում էի»,- լրագրողների հետ զրույցում ասել է դրամատուրգը:

Արթուր Հարոյանին օգնել են նաև հետազոտողների Arca խումբը Ռոջարիո Ռիցարդիի գլխավորությամբ, և Բրազիլիայի Հայկական ազգային խորհուրդը: Խումբն ուսումնասիրություններ է կատարել պետական մարմինների հետ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0