a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պիտի վերադառնանք վերանորոգված հայրենասիրությամբ

IMG_5893 (1)

Ցեղասպանության տարեդարձի ապրիլյան ու նաև՝ Ղարաբաղյան մեր հայրենիքի տագնապալի այս օրերին հայրենի ժողովրդին զորակցելու առաքելությամբ Հայաստանում է գտնվում Թեքեյան մշակութային միության (ԹՄՄ) Նյու Յորքի Մհեր Մկրտչյան թատերախումբը՝ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի,՛ Դատարանն է Գալիս» ներկայացումով:

ՀՀ սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ապրիլի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է  թատերախմբի պատասխանատու,  «Արմինյըն միրոր սփեքթեյթը» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Վարդիվառյանին, «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Պայծիկ Գալաջյանին, թատերախմբի ատենապետ Հարութ Չաթմաջյանին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է  Հայ ժողովրդի համար  բախտորոշ ու օրհասական պահերին Սփյուռքի բոլոր կառույցների ու անհատների կողմից Հայրենիքն ամեն ինչից վեր դասելու մշտագո վճռականությունը, միասնական կամքն ու պատրաստակամությունը՝ աջակցելու ու զորակցելու Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակին՝ փաստելով, որ միշտ եղել ու մնում են Հայրենիքի կողքին: Նախարարը մասնավորապես նշել է . «Մեր առաջնահերթ խնդիրը Հայաստանի և Արցախի անվտանգությունն է: Պետք է ամեն ինչ անենք Հայաստանի, հայկական բանակի հզորացման համար»:

Հակոբ Վարդիվառյանն իր պատասխան խոսքում շեշտել է, որ Նյու Յորքի մկրտչյանականները հայրենասիրական ոգու բարձր գիտակցությամբ են գալիս  Հայաստան. « գալիս են մեկ անգամ ևս զորանալու մայր հողով, հայրենիքով, Սարդարապատով, Ծիծեռնակաբերդով ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով:  Գալիս են Հայաստան, հայրենիք, մեր ժողովրդին, մշակույթին ու ազգային ժառանգությանը ծառայելու իրենց ուխտը վերանորոգելու,:  Նրանք անմահների՝ Վահան Թեքեյանի, Արշակ Չոպանյանի ու Միհրան Տամատյանի ժառանգորդներն են, որոնք իսկական հայրենասիրության օրինակները եղան իրենց ողջ կյանքի ընթացքում: Որովհետև հայրենասիրությունը չի ճանաչում գաղափարախոսություն, քաղաքական վարդապետություն կամ հատվածական քարոզչություն: Պիտի վերադառնանք՝ վերանորոգված հայրենասիրությամբ ու հավերժական Արարատի տեսիլքով ջերմացնելու նյույորքահայության ազգային զգացումները»:

Թեքեյան մշակութային միության (ԹՄՄ) Նյու Յորքի Մհեր Մկրտչյան թատերախմբի հյուրախաղերի հովանավորությունը ստանձնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0