a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
12/03/2015

«Սերը տարիք չի հարցնում». Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացման պրեմիերա էր

Culture.am Premiere

Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնը թատերասերներին է ներկայացրել հունգարացի դրամատուրգ Միկլոշ Դյարվիշի «Արթնացիր և երգիր» պիեսի հիման վրա բեմադրված «Սերը տարիք չի հարցնում», ներկայացումը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Գլխավոր դերում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս,  դոցենտ Մարգարիտա Մնացականյանն էր, ում համար տարին նաև հոբելյանական է։
Ներկայացման պրեմիերային ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, բազմաթիվ արվեստագետներ, թատերարվեստի ներկայացուցիչներ, պետական գործիչներ, թատերասերներ:
Ներկայացման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հոբելյանի առիթով շնորհավորել է ներկայացման գլխավոր դերակատար Մարգարիտա Մնացականյանին և շնորհակալություն հայտնել թատերարվեստի նվիրյալ սերունդներ կրթելու համար։

 

Ավելին՝ Tert.am կայքում

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0