a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
12/03/2015

«Սիրելի ստախոսը»՝ Տիկնիկայինի բեմում

Culture.am Show

Գագիկ Ռոստոմյանն ու Հայկուհի Խուդավերդյանը մարմնավորեցին սիրահարված Բեռնարդ Շոուին ու Ստելլա Քեմպբելին Ամերիկացի դրամատուրգ Ջերոմ Քիլթիի «Սիրելի ստախոսը» կատակերգության պրեմիերան տեղի էր ունեցել աշնանը, որը բեմադրվել էր Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում՝ թատրոնի դերասան-բեմադրիչ Արա Գեւորգյանի մտահղացմամբ: Տիկնիկային թատրոնն օրերս կրկին այս ներկայացման համար բացել էր դռները: Արա Գեւորգյանը ստեղծագործությանը տվել է ոչ միայն ժամանակակից լուծումներ, այլեւ փորձել է երկու կերպարների առումով յուրահատուկ իմպրովիզներ կիրառել: «Սիրելի ստախոսը» ներկայացումը հիմնված է անգլիացի հռչակավոր դրամատուրգ, գրող, թատերական քննադատ, հրապարակախոս, պամֆլետիստ Բեռնարդ Շոուի եւ անգլիացի հանրահայտ դերասանուհի Փաթրիկ Ստելլա Քեմպբելի սիրային նամակագրության վրա: «Սիրելի ստախոսը» կատակերգության հերոսները երկուսն են՝ Շոուն եւ Ստելլան, որոնց մարմնավորում են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Ռոստոմյանը եւ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի, վաստակավոր արտիստուհի Հայկուհի Խուդավերդյանը:

 

Ավելին՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0