a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերազինումից հետո պատրաստ է շահագործման

Sundukian_Theatre

Նոյեմբերի 7-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շրջայց է կատարել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` ծանոթացել վերազինման շրջանակում թատրոնում իրականացված աշխատանքներին: Նախարարին ուղեկցել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շրջայցի ավարտին պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:

Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերազինման ծրագրի շրջանակում, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեններ Ստեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» և «Արթսթեք» ընկերությունների կոնսորցիումի միջև 2014 թվականին կնքված պայմանագրի համաձայն` ամբողջովին ավարտվել են բեմա­կան մեխանիզմների վերազինման աշխատանքները: Այսպիսով, ներդրվել են դեկորացիոն շարժաձողի, լուսային սոֆիտների, կետային վերելքի, «Առլեկին», հակահրդեհային վարագույրների, ծխահեռացման և պտտվող բեմի համակարգերը, ներդրվել են ընդհանուր սերվերի ծրագրային և ցանցային համակարգերը: Լուսային տեխնիկայի մասով ամբողջությամբ նորացվել է ղեկավարման վահանակը, դիմերային և ցանցային համակարգը, մալուխային ցանցը, տեղադրվել են նոր լուսատուներ: Ձայնային սարքավորումների մասով ներդրվել է բեմի ղեկավարման, ներկայացման կառավարման և հեռարձակման, ներքին կապի, ինտերկոմ ծրագրային ապահովման համակարգեր (ականջակալ, խոսաձողեր և միկրոֆոններ, բարձրախոսներ, ձայնի ղեկավարման և ուժեղացման վահանակներ): Իրականացվել են բեմի տախտակամածի փոխարինման, ինչպես նաև դահլիճի հատակի հղկման աշխատանքները, դահլիճում տեղադրվել են հանդիսատեսի համար նախատեսված նոր աթոռներ:

2016 թվականի օգոստոսի 25-ին կնքվել է աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություն:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0