a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վանաձորում կանցկացվի մանկական ներկայացումների փառատոն

1280px-Վանաձորի_Հովհաննես_Աբելյանի_անվան_դրամատիկական_թատրոն

Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում մանկական ներկայացումների փառատոն կանցկացվի: Այն կիրականանա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի և ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ: Մանկական ներկայացումների փառատոնը կնվիրվի երեխաների միջազգային օրվան ու կմեկնարկի հունիսի 1-ին:

Շուրջ մեկ շաբաթ տևող փառատոնին կմանսկացեն Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական, Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, Խորեգրաֆիայի պետական, Պետական կամերային  երաժշտական, Երևանի կինոյի և թատրոնի պետական ուսումնական թատրոնները:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է, տնօրենը՝ Հովիկ Չախմախչյանը, պրոդյուսերը՝  Նաիրա Ջուլհակյանը:

Բոլոր ներկայացումները կկայանան Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և կմեկնարկեն ժամը 15:00

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0