a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վաշինգտոնի և Շտուտգարդի մենապարողները` հայկական բալետային նոր ներկայացման մեջ

Culture.AM Two suns

ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բալետային նոր ներկայացում:

«Զույգ արեգակներ» 2 գործողությամբ բալետայի ներկայացումը հանրությանը կներկայացվի մայիսի 31-ին, հունիսի 9-ին և 10-ին, ժամը 19:00-ին, ինչպես տեղեկացնում է “Արմենպրես”-ը:

Սցենարի և բեմադրության հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանն է, երաժշտությունը՝ 4-րդ դարից 21-րդ դարն ընկած ժամանակահատվածի հայ կոմպոզիտորներ:
Հիշեցնենք, որ բալետի անդրանիկ բեմադրությունը տեղի է ունեցել մայիսի 27-ին:
«Զույգ արեգակների» առաջին չորս ներկայացումներին գլխավոր դերերում հանդես կգան Վաշինգտոնի և Շտուտգարդի բալետային թատրոնների առաջատար մենապարողները:
Ներկայացումն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի, ինչպես նաև «Հրայր և Աննա Հովնանյաններ» հիմնադրամի աջակցությամբ: «Բալետ 2021» հիմնադրամը 8-ամսյա ժամկետով Ճապոնիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից և Իսրայելից հրավիրել է ութ արտիստի:

Ներկայացման նպատակն է ամբողջության մեջ մատուցել այն համամարդկային արժեքները, որոնցով հայ ազգը իր մասնակցությունն է ունեցել համաշխարհային արվեստի հարստացման գործում:



Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0