a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
12/03/2015

«Տաղարան»-ը ներկայացնելու է Վոլկոնսկայայի հուշագրության հիման վրա գրված Սադոյանի մոնո-օպերայի բեմականացումը

Culture.am Tagharan

Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլը`գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան, մարտի 27-ին  Կոմիտասի անվան կամերային երաժշտությանը տանը ներկայացնելու է Մարիա Վոլկոնսկայայի «Записки Марии Волконской» հուշագրության հիման վրա գրված կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանի մոնո-օպերայի բեմականացումը: Դերակատարն է միջազգային մրցույթների դափնեկիր Էկա Հորստկա /սոպրանո/: Այս մասին հայտնում են անսամբլի մամուլի ծառայությունից:

«Բոլոր ժամանակներում էլ, ինչպես հայտնի է, ազատամիտ գաղափարները եղել են մարդկության, մարդկային իրավունքների ու դրանց դրսևորումների լոկոմոտիվը: Այս առումով տեղին է հիշատակել դեկաբրիստների դերն ու նշանակությունը Ռուսական կայսրության պատմության տվյալ ժամանակահատվածում, որպես ռուս առաջավոր մտավորականության ազատախոհության լավագույն օրինակներ:Մարիա Վոլկոնսկայայի «Записки Марии Волконской» հուշապատումը այդ ժամանակահատվածի համայնապատկերի հետաքրքիր էջէրից է, ուր հեղինակը հառնում է մեր առջև որպես իր դեկաբրիստ ամուսնու նվիրական զինակից ու մանավանդ, որպես անվերապահորեն իր սիրելի ամուսնու ճակատագիրը անձնազոհությամբ կիսող կին, երեխաների մայր:

 

Ավելին՝ Panorama.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0