a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Արցախում

Մշակութային կանգառ

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հունիսի 9-14-ը հյուրախաղերով հանդես է եկել Արցախում: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Թատրոնը «Անխելք մարդը» և «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է»  ներկայացումներով  ներկայացել է Հադրութի, Մարտակերտի, Ասկերանի և Շուշիի հանդիսատեսին:

Ընդհանուր առմամբ՝ արցախյան հյուրախաղերի ընթացքում թատրոնն իրականացրել է 8 միջոցառում, որոնք նախատեսված էին ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծերի համար:

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի հաջորդ մշակութային կանգառը սեպտեմբերին է՝ Եղեգնաձորի մշակույթի տանը:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին:

Ծրագրի շրջանակում, ՀՀ և Արցախի Հանրապետության 98 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0