a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պրեմիերա՝ Ստանիսլավսկու անվան թատրոնում

Stanislavsky_Theatre

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպը» («Լիներ կամքի ուժ») ներկայացման առաջնախաղը: Ինչպես հայտնում են Ստանիսլավսկու անվան թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից,  բեմադրության ռեժիսորն է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանը:

Մեզ հետ զրույցում Ա. Գրիգորյանը փաստեց, որ Օստրովսկու այս պիեսը ամբողջ աշխարհին է հայտնի: Միայն Հայաստանում այն 20-30 անգամ բեմադրվել է:

-Գործը սիրո, հոգու և կրքի մասին է… Մեր ներկայացման մեջ խոսում ենք նաև ահաբեկման ենթարկված մարդկանց մասին, ովքեր ուզում են սիրել, սակայն դա իրենց չի հաջողվում: Տղամարդիկ այստեղ դավաճան են, քանի որ դավաճանում են սիրելիին, սերը՝ վեհ զգացմունքը…,- ասում է Ա. Գրիգորյանը, հավելելով՝ եզրափակիչ տեսարանում մարդիկ ոտքի տակ են տալիս գետինը: Իրականում սա մետաֆոր է. նրանք ոտքի տակ են տալիս սերը, կիրքը և հոգին…:

Ա. Գրիգորյանի խոսքով՝ գլխավոր հերոսուհու դերը վստահել է երիտասարդ դերասանուհու, որն իր առաջին քայլերն է անում թատրոնում. «Կատերինան (Հ. Նահապետյան), նրա համար դեբյուտային դեր է, և Հռիփսիմեն շատ համոզիչ է բեմում:

Ներկայցման մեջ զբաղված են թատրոնի դերասաններ Լոլիտա Բուկիան, Լիաննա Սևումյանը, Արման Մեջլումյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Արեն Խաչատրյանը, Գոռ Համբարձումյանը, Արթուր Պետրոսյանը, Նառա Թումասյանը, Անաիդա Գաբրիելյանը, Գոռ Կիրակոսյանը, Յուրիյ Սոշնիկովը, Անտոն Աղաջանյանը, Լև Նալբանդյանը, Ելենա Եսայանը, Յուլիա Ժդանովան և ուրիշներ:
Ներկայացման բեմանկարիչն է Արթուր Հարությունյանը, երաժշտական ձևավորումը ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի, պարերը՝ Նունե Կիրակոսյանի, զգեստները` Ինեսա Սևունցի:

Առաջիկա ներկայացումը կկայանա ապրիլի 8-ին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0