a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
16/04/2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մոսկվայում

Culture.AM

Galatv.am-ի փոխանցմամբ, ՌԴ-ում ՀՀ դեսպանությանն աջակցությամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի ու «Հայ-ռուսական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Մոսկվայի Երաժշտության միջազգային տան «Սվետլանովսկի» դահլիճում կայացավ «Հիշում եմ և պահանջում» խորագրով հուշ երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Միջոցառմանը մասնակցեցին Ռուսաստանի պետական, քաղաքական, մշակութային և հասարակական բնագավառների անվանի ներկայացուցիչներ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամներ և ՌԴ Պետական Դումայի պատգամավորներ, դեսպաններ, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, Ռուսաստանի հայ համայնքի հայտնի գործիչներ, լրագրողներ:

Հուշ երեկոն մեկնարկեց Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի աղոթքով` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

Բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով իր խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հանդիսանում է Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում նոր և առավել նպատակային սկիզբ: «Ելնելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդեպ ունեցած իր պարտքից և պատասխանատվության զգացումից` հայ ժողովուրդը հետագայում ևս կշարունակի արդարության վերհաստատմանն ուղղված իր համառ պայքարը, քանի որ միայն համընդհանուր ճանաչումը, դատապարտումը և ապաշխարումը կարող են հնարավորություն ստեղծել` վերացնելու ցանկացած նմանատիպ ոճրագործության հետևանքները», – նշեց դեսպան Եսայանը:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը…

Հուշ երեկոն շարունակվեց Մոսկվայի` Սերգեյ Փարաջանովի անվան թատրոնի կողմից բեմադրված «Արմենիադա» երաժշտական դրամատիկ բեմադրությամբ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Մանրամասները՝ Galatv.am 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0