a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հակոբ Ղազանչյանը վերընտրվել է Թատերական գործիչների միության նախագահ

Hakob-Xazanchyan-1

Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի է  ունեցել Հայաստանի թատերական գործիչների միության 16-րդ համագումարը, որի ընթացքում միության նախագահի պաշտոնում վերընտրվել է  Հակոբ Ղազանչյանը: Ու չնայած այն բանի, որ Հ. Ղազանչյանը հայտարարել էր իր թեկնածությունն այլևս չառաջադրելու մասին, այնուամենայնիվ, վերջինիս ընտրությունը կատարվել է  միաձայն. այլ թեկնածուներ չեն առաջադրվել:

Հետաքրքրական է, որ Հակոբ Ղազանչյանը ընտրությունից հետո հայտարարեց, որ «ապագայում դուք կլսեք մեկ այլ հայտարարություն, որով ես ստիպված, ըստ երևույթին, մի զոհողություն կանեմ»:  Պարոն Ղազանչյանն իր խոսքում նշել է, որ ամեն ինչ անելու է  սկզբունքայնորեն նորացված ծրագրերով ու աշխատաոճով ստեղծագործական միություն ստեղծելու համար: «Եթե ինձ չհաջողվի, ապա հավաստիացնում եմ, որ  հանգիստ հեռանալու եմ»:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0