a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Աննա Մելիքյանի ֆիլմը՝ «Կինոտավրի» մրցութային ծրագրում

Culture.AM Kinotavr2015

Հունիսի 7-17-ը Սոչիում տեղի կունենա Ռուսաստանի «Կինոտավր» 26-րդ բաց կինոփառատոնը։ Այս տարվա՝ 2015-ի փառատոնի մրցութային ծրագրում ընգրկվել է 14 ֆիլմ, այդ թվում Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը: Հիշեցնենք, որ 2014թ․-ին «Աստղը» ֆիլմի համար Մելիքյանը ստացավ փառատոնի մրցանակը որպես լավագույն ռեժիսոր:

Culture.AM Anna Melikyan

Ներկայացված են նաև Անդրեյ Զայցևի «14+», Արտյոմ Տեմնիկովի No comment, Ալեքսեյ Ֆեդորչենկոյի «Հեղափոխության հրեշտակները», Դենիս Ռոդիմինի «Հյուրը», Ալեքսանդր Կոտտի «Ինսայթը», «Վիկտոր Դեմենտի «Գտածոն», Իլյա Չիժիկովի և Անտոն Չիժիկովի «Տղան մեր գերեզմանոցից», Նատալյա Կուդրյաշովայի «Հերոս պիոներները», Ելենա Խազանովայի «Պետրուշկայի սինդրոմը», Իվան Վիրիպաևի «Փրկությունը», Վասիլի Սիգարյովի «Օզ երկիրը», և այլ ֆիլմեր:

Փառատոնի ժյուրին այս տարի գլխավորում է Ալեքսեյ Ուչիտելը: Հիմնական մրցույթի ժյուրիի անդամներն են Յուրի Կլիմենկոն, Նիկոլայ Կուլիկովը, Նատալյա Մոկրիցկայան, Ալեքսեյ Ռյազանցևը, Անդրեյ Սմոլյակովը, Օլեսյա Սուդզիլովսկայան և կինոքննադատ Պյոտր Շեպոտիննիկը:

«Կինոտավր. Կարճ մետր» մրցույթի ժյուրին գլխավորում է Իգոր Տոլստունովը: Անդամներն են` կինոքննադատ և պրոդյուսեր Իվան Կուդրյավցևը, ռեժիսոր Իվան Ի. Տվերդովսկին, դերասանուհի Ագնիա Կուզնեցովան:

Փառատոնը կբացի Ստանիսլավ Գովորուխինի «Հիասքանչ դարաշրջանի ավարտը» ֆիլմը, փակմանը կցուցադրվի Օլեգ Ասսադուլինի «Կանաչ կառքը» (որոշ դրվագներ նկարահանվել են 2014-ի «Կինոտավրում»): Տեղի կունենան Պյոտր Բուսլովի «Հայրենիք», Բակուր Բակուրաձեի «Եղբայր Դեյանը» և Ռեզո Գաբրիաձեի և Տիմուր Բեկմամբետովի «Վերացնել ընկերների շարքից» սարսափ-ֆիլմի հատուկ ցուցադրությունները:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0