a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արգենտինայում կկազմակերպվի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրություն

Culture.AM Argentina (2)

Ռոսարիոյի (Արգենտինա) հայ համայնքը  Cairo   հանրային կինոթատրոնի հետ միասին 3 շաբաթվա ընթացքում կկազմակերպի կինոցուցադրություն՝  նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը: Կինոցուցադրությունը կսկսվի մայիսի 16-ին:

Infonews.com-ի տեղեկացմամբ Հայոց ցեղասպանության մասին պատմող 3 ֆիլմից առաջինը «Ճիչն» է, որը կցուցադրվի մայիսի 16-ին: Կինոդիտմանը կհետևի քննարկում հայ համայնքի ներկայացուցիչ Մարիանո Լուիս Տեր-Մկրտչյանի հետ:

Հաջորդ շաբաթ` մայիսի 23-ին, կցուցադրվի ռեժիսոր Արտո Փեհլիվանյանի` Անրի Վերնոյին նվիրված  V… como Verneuil ֆիլմը, որին կհաջորդի քննարկում ուրուգվայցի ռեժիսոր Ջեք Պողոսյանի հետ, ով Լատինական Ամերիկայում Հայկական ֆիլմադարանի հիմնադիրն է:

Հաջորդ շաբաթ` մայիսի 30-ին կցուցադրվի «Գիրագոս»  ֆիլմը` փրկված երեխայի պատմության մասին, որին կհետևի քննարկում ֆիլմի  ռեժիսոր Ֆլորենսիա Դեմիրճյանի հետ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0