a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գևորգյան ճեմարանում տեղի ունեցավ “Թևանիկի” ցուցադրությունը

007

Օրերս Գէորգեան հոգևոր ճեմարանը կրկին հաւաքուել էր հանդիսութիւնների դահլիճում` դիտելու հերթական ֆիլմը: Ուսումնական գրաֆիկից ճեմարանականներին շեղողը ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի աշխատանքներից վերջինն էր` «թևանիկե-ը: Ռեժիսորի մանկութիւնն անցել է արցախեան ազատամարտի ծանր, սակայն հերոսական տարիներին Արցախում, որտեղից էլ առաջացել է ազատամարտի թեմայով ֆիլմի գաղափարը: Հայրը ծնունդով արցախցի է, մայրը` գիւմրեցի: Եռամաս պատերազմական դրաման կրում է գլխաւոր հերոսներից մէկի` Թևանիկի անունը: Պատմութիւնը ներկայացուած է երեք տեսանկիւններից և ունի համապատասխանաբար երեք առանձին վերնագրուած մասեր, սակայն մի ամբողջութիւն կազմող դիպաշար. Արամ, Աստղիկ, Թևանիկ: Ֆիլմից առաջ նախաբանի խօսքով հանդէս եկաւ ԳՀՃ դասախօս Արշաւիր Գաբուճեանը, ում նախաձեռնութեամբ էլ հնարաւոր եղաւ կազմակերպել ֆիլմի ցուցադրումը Ճեմարանում: Պարոն Գաբուճեանը բարձր գնահատական տուեց իրականացուած աշխատանքներին և իր խօսքում մասնաւորապէս նշեց.
– Եթէ ես հնարաւորութիւն ունենայի գնահատելու այս ամէնն իբրև ժիւրի, ապա ֆիլմին կը շնորհէի մարդկայնութեան ամենամեծ մրցանակը… Դուք դիտելու էք մի ֆիլմ, որտեղ պատերազմ տեսնելով հանդերձ պատերազմ չէք տեսնելու… Ֆիլմ, որը տալիս է մարդկային էութեան ամենաազնիւ նկարագիրը:
Ճեմարանականները մեծ ոգևորութեամբ դիտեցին ֆիլմը, տպաւորուած էին մտածելու տեղիք տուող մի շարք հատուածներով: Դիտմանը ներկայ էին նաև Մայր Աթոռի միաբանութեան անդամներ և ֆիլմով հետաքրքրուած քաղաքացիներ: Ֆիլմի ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի յարգելի բացակայութեան պատճառով դիտմանը յաջորդած քննարկմանը հանդիսատեսի հարցերին պատասխանեց ֆիլմի պրոդիւսեր Մասիս Բաղդասարեանը: Նա տեղեկացրեց ներկաներին, որ «թևանիկե-ը ցուցադրուել է բազմաթիւ երկրբերում և մասնակցել մի շարք մրցոյթների ու փառատօների` զբաղեցնելով առաջատար տեղեր:
Ճեմարանականները ստեղծագործական խմբին մաղթեցին նորանոր յաղթանակներ և արգասաբեր աշխատանք, շնորհակալութիւն յայտնեցին ֆիլմին ծանօթանալու առիթ ընձեռելու համար` յոյս յայտնելով, որ նրանց հետ կապը ապագայում աւելի կ’ամրանայ և պարբերաբար կը կազմակերպուեն նման ցուցադրումներ: Հանդիսութիւնը փակուեց աղօթքով:

Նիւթը պատրաստեց Գէորգեան հոգևոր ճամարանի
Բ լսարանի սան Ռուստամ Պօղոսեանը, իսկ
լուսանկարը՝ Ե լսարանի սան Ռուբէն սարկավագ Սարգսեանը

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0