a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
08/12/2014

Երկար սպասված «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 27-ին:

Anahit

Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի հիման վրա նկարահանված երաժշտական անիմացիոն ֆիլմն ամանորյա նվեր կլինի ամբողջ ընտանիքի համար: Մուլտֆիլմը ստեղծվել է ավանդական անիմացիոն տեխնոլոգիայով՝ համակարգչային 3D գրաֆիկայի կիրառմամբ: «Անահիտ»-ի կարգախոսն է «Այսօր արքա ես, վաղը՝ ո՞վ գիտի»: Պահպանվել է հեքիաթի հիմնական լեյտմոտիվը` համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում: Ի վերջո, արքան միայն այն մարդը չէ, որը թագավորում է, այլ այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտի: Ու նաև սիրել: Երևանյան պրեմիերայից հետո «Անահիտ» մուլտֆիլմը ցուցադրվելու է Ռուսաստանում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում: Մուլտֆիլմը ներկայացվելու է միջազգային հեղինակավոր փառատոններում: Ռեժիսորներ՝ Դավիթ Սահակյանց, Լյուլյա Սահակյանց Պրոդյուսերներ՝ Կարեն Ղազարյան, Հայկ Սահակյանց, Դավիթ Սահակյանց Սցենարը՝ Նաիրա Սահակյանցի, Լյուլյա Սահակյանցի, Դավիթ Սահակյանցի Երկխոսությունները՝ Վահրամ Սահակյանի, Լևոն Գալստյանի Բեմադրող նկարիչ՝ Էռնեստ Մուրադյան Կոմպոզիտորներ՝ Արմեն Մարտիրոսյան, Վարդան Զադոյան Պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է «Sharm Holding»-ը

Մանրամասները՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0