a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
20/04/2015

Երկու նախադասություն անգիր անելով և որևէ սերիալում երևալով կարծում են, թե դերասան են. Արմեն Մարգարյան

Culture.am Armen Margaryan

Յուրաքանչյուր մասնագիտություն պահանջում է պրոֆեսիոնալիզմ…Այլապես այն դաշտը, որում գործում եք, կվերածվի սիրողական ու հողաշեն տնակի՝ պատրաստ ամեն վայրկյան քանդվելու… Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարգարյանն այն մասնագետներից է, ում համար կարևորը բեմն ու ասելիքն է: Life.panorama.am-ը զրուցեց Արմեն Մարգարյանի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ դերասանը հաճախակի չի հայտնվում ՄԵԾ էկրաններին ու մեր էկրաններին…

Արմեն, Ձեզ վաղուց էկրաններին չենք տեսնում, ինչո՞ւ:

-Ինձ թվում է՝ հարցը պետք է նախևառաջ ռեժիսորներին ուղղել…Լուրջ առաջարկներ դեռ չեմ ստացել: Առաջարկներ ունեցա էկրաններին հայտնված վերջին մի քանի «գլուխգործոցներից», բայց հրաժարվեցի, քանի որ ֆիլմերի պրոդյուսերների կողմից ընտրված գլխավոր դերակատարներին մեծ հաճույք կպատճառեմ՝ ՉԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ հետ հանդես գալով երկրորդական դերերում: Գիտեք, ժամանակները փոխվել են: Այսօր արդեն «Ուրախների և հնարամիտների» դպրոցն անցած հայտնիներն են իրենց ուսերին վերցրել դերասան լինելու, ես կասեի, ծանր և բաղձալի աշխատանքը: Մի շարք ֆիլմերում էլ անընդհատ տեսնում ենք նույն դերասաններին, որոնք իրենց՝ մեկ անգամ արդեն հաջողված կերպարները մի ֆիլմից մյուս ֆիլմ են տեղափոխում… Իսկ ինչ վերաբերում է առաջարկներին, ասեմ, որ մի քանի ֆիլմերից հրավերներ կան, բայց թույլ տվեք չշտապել դրանց մասին խոսել, քանի որ դեռ չգիտեմ՝ ինչպիսի ընթացք կստանան այդ առաջարկները:

-Մեզ մոտ ռեժիսուրան զարգացած չէ՞: Ուզում եք սպասել լավագույնների ծնվելո՞ւն:

-Կան, իհարկե, ռեժիսորներ, որոնց հետ ես նորից հաճույքով կաշխատեմ: Բայց մնում եմ այն կարծիքին, որ իսկական կինոմատոգրաֆիան մեզանից, ցավոք սրտի, դեռ շատ հեռու է: Դա նման է ատոմային ռումբ ստեղծելուն, որին, ավաղ, մենք դեռ պատրաստ չենք: Վերջին նկարահանումները, որոնցից բավականություն եմ ստացել որպես պրոֆեսիոնալ դերասան, Դիանա Կարդումյանի՝ «Դիալոգներ» և Հրաչ Քեշիշյանի՝ «Գարեգին Նժդեհ» ֆիլմերն են…

-Հիմա ինչո՞վ եք զբաղված, գործունեությունը սահմանափակվում է միայն թատրոնո՞վ, թե այլ զբաղվածություն ևս ունեք:

-Թատրոնը եղել և մնում է այն միջավայրը, որտեղ ես լիարժեք ստեղծագործելու հնարավորություն ունեմ: Ընդհանրապես, մեր իրարամերժ և խաթարված թոհուբոհում միակ մաքուր և հայեցի մշակութային օջախը թատրոնն է: Արդեն 23 տարի աշխատում և ստեղծագործում եմ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային թատրոնում, որտեղ ինձ զգում եմ ինչպես իմ տանը… Այժմ զբաղված եմ Ժան Անույի «Սիրելի Անտուան» պիեսում: Փորձեր ենք անում, որն ինձանից բավական ժամանակ է խլում: Թեև չեմ դժգոհում, գործս հաճույքով եմ անում: Դրան զուգահեռ զբաղվում եմ ֆիլմերի կրկնօրինակմամբ…

-Թեև նկարահանվել եք Հ1-ով ցուցադրվող առաջին սերիալում՝ կերտելով գլխավոր կերպար, «Արմենիա» հեռուստաընկերության սերիալներից երկուսում, այնուամենայնիվ ձեզ սերիալներում տեսնո՞ւմ եք, կշարունակե՞ք նկարահանվել համապատասխան առաջարկների դեպքում:

-Եթե ոչ դերասանը, ապա ուրիշ էլ ո՞վ պետք է նկարվի սերիալում, չէ՞ որ դա, ամեն դեպքում, հեռուստատեսային ֆիլմի ժանր է: Այլ բան է, որ այն ոչ պատշաճ է իրականացվում, լուրջ աշխատանքներ չեն տանում մեր սիրելի հեռուստաընկերությունները: Այս վերջին շրջանում այդ առումով Հանրայնին հեռուստաընկերությունում եմ առաջխաղացում նկատում… Ամեն դեպքում, սերիալներին առավել լուրջ պետք է վերաբերել՝ ընդգրկելով պրոֆեսիոնալ ուժեր՝ ռեժիսորներ և կինոօպերատորներ:

-Բայց, եթե չեմ սխալվում, բոլորովին վերջերս մեկ-երկու սերիալից հրաժարվել եք:

-Այո, հրաժարվել եմ երկու մինի սերիալում նկարահանվելուց. մեկի դեպքում պատճառը ոչ համապատասխան ֆինանսական վարձատրությունն էր, մյուսի դեպքում զուտ ժամանակի խնդիր էր…

-Որպես կայացած դերասան, սերիալն ի՞նչ տվեց ձեզ:

-Եթե անկեղծ՝ կայացած դերասանին սերիալը բացի ֆինանսից ոչինչ տալ չի կարող: Սակայն կայացած դերասանը սերիալին հաստատ ինչ-որ բան կտա…

-Արմեն, այսօր դերասանները «Աստղերի» պես ծնվում են: Այդքան հե՞շտ է այդ մասնագիտությունը: Հայաստանում կարծես թե դրանով կարելի է հանգսիտ փող աշխատել և ապահով ապրել…

-Դերասանի մասնագիտությունը համարվում է ամենաբարդն ու դժվարը, այն առնչվում է մարդու զգացական ներաշխարհին և դրանք վերարտադրելու մեղանիզմներին: Ուսումնասիրում է մարդու հոգեբանությունն ու բնավորությունը և հետո գեղարվեստական արտահայտչամիջոցներով այն ներկայացնում հանրությանը՝ դարձնելով արվեստի գործ:

Ավելին՝  Life.panorama.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0