a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
12/02/2015

Երնջակյանի ֆիլմը. Երեխաների աչքեր, որոնք ավելի հուզիչ են, քան շատ արյունն ու դաժան տեսարանները

g_image (4)

Երևանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը ֆիլմ է նկարահանել`  «Խավարում» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը (2013 թ.), որն իր մեջ ամփոփում է 1915թվականի ջարդերի թեման:
«Տասը րոպեանոց ֆիլմում չկա ոչ մի կաթիլ արյուն, կան երեխաների աչքեր, որոնք ավելի հուզիչ են: Մի փոքր նովել է, պատմություն, որը, կարծում եմ, ավելի հուզիչ է ու հասկանալի, քան յաթաղաններով ասկյարների ոհմակներով, դաժան տեսարաններով լի ֆիլմերը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արա Երնջակյանը:
Ըստ նրա, նման ողբերգական իրադարձություններում ամենաառաջին տուժողները երեխաներն են, մեծահասակները կարողանում եմ ինչ-որ կերպ վերապրել, ընտելանալ, սակայն երեխաները չեն հասկանում, թե ինչ է լինում իրականում, ինչու իրենք երեկ հայրեր ու մայրեր ունեին, իսկ այսօր չունեն:
Նա նշեց, որ սովորաբար ընդունված է այս ողբերգության հետ կապված ֆիմերում պետք է լինեն կարմիր գլխարկներով թուրքեր, հղի կանայք ու երեխաներ, շատ արյուն. «Թվում է, թե այդպես կկարողանան ավելի լավ ներկայացնել սարսափելի այդ օրերը»:
Ֆիլմի համար անհրաժեշտ գումարը տրամադրել է «Ոսկե ծիրան» հիմնադրամը, սփյուռքի, մշակույթի նախարարությունները:
Ա. Երնջակյանն ասաց, որ ցանկացել է նկարահանել «Ջրհեղեղ» խորագրով լիամետրած ֆիլմ՝ կրկին այս թեմայով, սակայն անհրաժեշտ ֆինանսական միջոցները չեն բավարարել:
«Խավարում» ֆիլմը ներկայացվել է նաև ՀՀ նախագահի մրցանակին: Ա. Երնջակյանն ասաց, որ արդեն տարբեր երկրներից ստացել է հրավերներ. «Այս ֆիլմի կենսագրությունը նոր է սկսում»:

Ավելին՝ Panorama.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0