a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երևանում անցկացվում են ռեժիսոր Անրի Վերնոյին նվիրված օրեր

Anri Vernoy

Շուրջ 25 տարի առաջ նկարահանված ու մինչ այժմ ամենադիտվող ֆիլմերից մեկի` “Մայրիկի” (Երկրորդ մասը “Պարադի փողոց 588″) ռեժիսոր Անրի Վերնոյին (Աշոտ Մալաքյան) նվիրված  ապրիլի 2-ից 5-ը  Երևանում օրեր կանցկացվեն: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Երևանում են մեծանուն հայ ռեժիսորի որդին՝ Պատրիկ Մալաքյանն ու ընտանիքի անդամները: Ապրիլի 2-ին արդեն կայացել է արվեստագետի “Մայրիկ” վերահրատարակված գրքի շնորհանդեսը: Ի դեպ, գիրքն  առաջին անգամ հրատարակվել է 1988 թվականին՝ ԱՄՆ-ում, իսկ  թարգմանությունը ֆրանսերենից հայերեն կատարել է Սոֆիկ Ավագյանը: Շնորհանդեսին, Անրի Վերնոյի կյանքի, գործունեության, «Մայրիկ» ֆիլմի մասին ելույթով հանդես է եկել կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի՝ կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Երզնկյանը: Նշենք, որ Երևանում Անրի Վենոյի օրերը կազմակերպվել են ՀՀ Մշակույթի Նախարարության նախաձեռնությամբ:

Ապրիլի 4-ին, ժամը 16:30-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի /հասցե` Ամիրյան 26/՝ հարակից փողոցը հանդիսավորությամբ կկոչվի Անրի Վերնոյի անունով, որտեղ կբացվի նաև ֆրանսահայ կինոգործչի հուշաքարը: Հուշաքարի մոտ, բացման հանդիսավոր խոսքով հանդես կգա Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Անրի Վերնոյի անունը կկրի նաև  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 2-րդ հարկի կինոսրահը, որտեղ ելույթով հանդես կգա ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանը, այնուհետև, կկայանա պատվավոր հյուրերի և ԵԹԿՊԻ ուսանողների հանդիպումը: Ավելի ուշ Համազգային թատրոնի դահլիճում կանցկացվի Անրի Վերնոյին նվիրված հուշ-երեկո՝ կներկայացվեն արվեստագետի կենսագրությունից դրվագներ:

Ռեժիսորին նվիրված օրերը կեզրափակվեն արվեստագետի ֆիլմերի ցուցադրությամբ. ապրիլի 5-ին, ժամը 12:00-18:00-ն Համազգային թատրոնում կցուցադրվեն Անրի Վեռնոյի «Ահն է քաղաքը պատել» /1975 թ./, «Թշնամուս մարմինը» /1976 թ./, «Եվ, ինչպես Իկարոսը» /1979 թ./, «Մեղեդին նկուղում» /1963 թ./, «Ընտանեկան ասքը» /1991-1992 թթ./ ֆիլմերը:
Ցուցադրությունների մուտքն ազատ է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0