a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
06/02/2015

Թուրքիայում ծրագրել են էկրանավորել հայկական «Ախթամար» լեգենդը

g_image (2)

Թուրքական «Yıldızlar Grup» կինոստուդիան պատրաստվում է ֆիլմ նկարահանել՝ հիմնված Աղթամար կղզու հետ կապված լեգենդի վրա: «Հաբեր Վան» լրատվական կայքի հաղորդմամբ՝ ավանդապատման գլխավոր հերոսուհու՝ Թամարի կերպարը մարմնավորելու է թուրք հայտնի մոդել Թուղբա Օզայը:
«Yıldızlar Grup» կինոստուդիայի տնօրեն Ումութ Յըլդըզը հայտարարել է, որ նկարահանումները սկսելու են ապրիլ ամսին, իսկ ֆիլմը պատրաստ կլինի հոկտեմբերին, որն ըստ Յըլդըզի, հանդիսանում է հայ-թուրքական հարաբերությունների վերսկսման ամիս` նկատի ունենալով ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ամիսը: Ֆիլմի դերակատարուհին էլ նշել է, որ Թամարի կերպարի մարմնավորումը միշտ իր ամենացանկալի դերն է եղել:
Կայքն անդրադարձ է կատարել կղզու անվան հետ կապված լեգենդին՝ նշելով, որ այն մշակման է ենթարկվել հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կողմից:

 

Ավելին՝ Panorama.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0