a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Թևանիկ” ֆիլմը “World Entertainment Awards”-ի “լավագույն հայկական ֆիլմ” անվանակարգի հաղթող

913917_542925659094230_652447028_o

Ամենամյա “World Entertainment Awards” մրցանակաբաշխության ժամանակ, որը կայացել է մայիսի 9-ին, “հայկական լավագույն ֆիլմ” անվանակարգում հաղթող է ճանաչվել ռեժիսոր Ջիվան Ավետսիյանի «Թևանիկ» ֆիլմը: Մրցանակը ստացել է ֆիլմի ներկայացուցիչ Արիկ Գևորգյանը: Նա իր խոսքում ֆիլմի ռեժիսոր՝ Ջիվան Ավետիսյանի և պրոդյուսեր՝ Մասիս Բաղդասարյանի անունից շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և մրցանակը նվիրել բոլոր հայ զինվորներին, ովքեր պաշտպանում են մեր հայրենիքը:

Արցախյան ազատամարտի մասին պատմող “Թևանիկ” ֆիլմն անցյալ տարի նվաճել է մի շարք մրցանակներ.մասնավորապես՝ Երևանի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերի ամփոփման արդյունքներով ֆիլմն արժանացել է «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին, Չինաստանի Խիան քաղաքում անցկացված «Fist Silk Road International Film Festival»-ում՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, Լոս Անջելեսի միջազգային կինոփառատոնում՝ «Լավագույն սցենարի համար» մրցանակին, Հռոմի «Overlook 2014 – 5th CinemAvvenire» կինոփառատոնի միջազգային ֆիլմերի մրցույթում ժյուրիի մրցանակին՝ «Լավագույն ինքնատիպ աշխատանքի համար»: Թևանիկի ռեժիսորն արդեն իսկ մեկ անգամ բախտ ունեցել էր նկարահանել ֆիլմ՝ նվիրված Ղարաբաղյան հերոսամարտին. “Ընդհատված մանկություն” կոչվոսղ ֆիլմը “Ոսկե ծիրան” մրցանակաբաշխությունում ստացել էր մրցանակ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0