a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Լեոնարդո ԴիԿապրիոն «Խոստում» ֆիլմի մասին գրառում է կատարել

Leonardo_DiCaprio

Օսկարակիր դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի մասին: Գրառման մեջ, մասնավորապես, նշված է.

-Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լը Բոնը Թերի Ջորջի ղեկավարությամբ հիանալի կերպով են ներկայանում«Խոստում» ֆիլմում: Ողջունում եմ ֆիլմի ողջ թիմին և իմ լավ ընկեր, պրոդյուսեր Մայք Մեդավոյին, ում մեծ տաղանդի, համարձակության ու նվիրվածության շնորհիվ կյանքի է կոչվել այս կարևոր նախագիծը:  

Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայանալու է ապրիլի 21-ին:

Ֆիլմը պատմում է Ցեղասպանության իրադարձությունների ժամանակ ձևավորված սիրային եռանկյունու մասին, որում հայտնվել են փարիզաբնակ ամերիկացի ֆոտլրագրող Քրիս Մայերսը (Քրիստիան Բեյլ), բժշկական համալսարանի ուսանող Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեք) և գեղեցիկ հայուհի Անան (Շառլոտ Լը Բոն):

Հավելենք, որ Ֆիլմը նկարահանել է «Ռուանդա հյուրանոց» ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը,երաժշտական ձևավորման աշխատանքներին մասնակցել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0