
25/04/2017
|
ԱՄՆ-ում առաջին հանգստյան օրերին «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունից հավաքագրվել է 4 մլն դոլար

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը ամերիկյան կինովարձույթում առաջին հանգստյան օրերին հավաքագրել է ընդամենը 4,1 մլն դոլլար։Այդ մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, սա հոլիվուդյան ֆիլմերի համար լավ ցուցանիշ չէ, սակայան ֆիլմի պրոդյուսերների համոզմամբ, սա հաղթանակ է, քանի որ քանի որ դրա նպատակը մարդկանց իրազեկելն էր, ոչ թե գումար աշխատելը:
Ըստ տեղեկատվության, ֆիլմը տեղ է գտել հանգստյան օրերին կինոթատրոններում ցուցադրված (ամենաշատը այցելած հանդիսատեսների թվով) 10 լավագույն ֆիլմերի ցանկում։