a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի» իր թիմակիցների համար կազմակերպել է «Խոստումը» ֆիլմի փակ դիտում

xostum_amn-um

Հայ անվանի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, ով հանդես է գալիս ԱՄՆ-ի «Ռեալ Սոլթ Լեյքի» ակումբու, իր ակումբակիցների ու թիմի աշխատակիցների համար կազմակերպել է «Խոստումը» (The Promise) Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի փակ դիտում։ Այդ մասին հայտնում է Իակումբի պաշտոնական կայքէջը։

-Մենք պայքարող ազգ ենք, որը տեսել է ցեղասպանություն: «Խոստումը» ֆիլմի շնորհիվ վերջապես մեծ էկրանին ներկայացվեց ցեղասպանության իրական պատմությունը, թե ինչ է իրականում եղել 102 տարի առաջ: Սա շատ կարեւոր է հայերի համար, քանի որ մենք երկար տարիներ պայքարում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Դա յուրաքանչյուր հայի պարտքն է: 

Յ․Մովսիսյանը նշել է, որ անցել է 102 տարի, սակայն աշխարհի կեսը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչի համար մենք շարունակում ենք պայքարել․
-Ինքս միշտ պայքարել եմ այն ամենի համար, ինչի հասել եմ իմ կյանքում:

-Յուրաքանչյուր հայ, աշխարհի ցանկացած հատվածում հանդիպելով հայրենակցի, անմիջապես մտերմանում է նրա հետ: Ինքներս պետք է պաշտպանենք մեզ: Մենք ցեղասպանություն վերապրած կամ դրա ժամանակ սպանված մարդկանց թոռներ եւ ծոռներ ենք,- ֆիլմի դիտումից հետո ասել է հայ ֆուտբոլիստը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0