a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

The Huffington Post-ում հոդված է հրապարակվել «Խոստում» ֆիլմի մասին

huffington-post-logo

Ամերիկյան հեղինակավոր The Huffington Post պարբերականում հոդված է հրապարակվել, որի հեղինակներն են Հայկարամ Նահապետյանն ու Քրիստոֆեր Աթամյանը։ Հոդվածում որպես հիմք նշվում է՝ որքան շատ մարդիկ լսեն «Խոստումը» ֆիլմի մասին, նրանք կսկսեն բացահայտել ու ծանոթանալ 1915 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին:

Հոդվածում նշվում է, որ 1915-1923 թվականներին օսմանյան կառավարությունը կոտորել է ավելի քան 3 միլիոն անմեղ քրիստոնյաների, որոնցից շուրջ 1,5 միլիոնը հայեր էին: Սակայն մինչ օրս թուրքերը շարունակում են հերքել կատարվածը` ասելով, որ դա պարզապես «դավադիր հայերի տեղահանություն է եղել»:

«Թեպետ Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան ֆիլմ նկարելու փորձեր նախկինում նույնպես եղել են, ինչպես օրինակ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի հիման վրա ֆիլմը, որը պետք է նկարահաներ MGM ընկերությունը, սակայն թուրքական կողմի միջամտությամբ նման փորձերը կանխվում էին:

Միայն 2015 թվականին հաջողվեց նկարահանել 100 միլիոն ԱՄՆ դոլարանոց բլոկբաստերը` «Խոստումը», որի նկարահանման ծախսերը ֆինանսավորել էր ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը»:

ՆրաՀեղինակները  հորդորում են սոցցանցերի միջոցով կոչ անել ընկերներին ու գործընկերներին ևս դիտելու ֆիլմը` հուսալով, այս անգամ Հայոց ցեղասպանությունը հերքելու թուրքական փորձերը կտապալվեն:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0