a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանը Կաննի կինոշուկայում առաջին անգամ կներկայանա Village International / Pantiero հատվածում

Cannes_film_festival

Այս տարի առաջին անգամ Կաննի կինոշուկայում Հայաստանը կներկայանա Village International / Pantiero հատվածում` N 226 տաղավարում:
Այս կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կայանալիք կինոշուկայի մասնակցության հայտերի քննարկումը:

Մշակույթի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ներկայացվել էր 12 կինոնախագիծ, որոնցից ժյուրիի որոշմամբ հաղթող են ճանաչվել Բարս մեդիայի «Արշալույսի լուսաբացը», Սերգո Ուստյանի «Փոխանակում» և Արթուր Սուքիասյանի «Վիրավոր քաղաքը» նախագծերը:

2017 թ. մայիսի 17-28-ը Կաննի 70-րդ կինոփառատոնի շրջանակում կայանալիք կինոշուկայի մասնակցության համար ՀՀ նախարարությունում ստեղծվել էր հատուկ հանձնախումբ (ժյուրի)` հետևյալ կազմով. նախագահ` Արսեն Բաղդասարյան, ( կինոարտադրության փորձագետ), անդամներ` Գուժ Թադևոսյան (ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ), Հովհաննես Գալստյան (կինոռեժիսոր, «ՍԻՆԵՄԱ» կենտրոն, մշակութային, կրթական, արդյունաբերական կենտրոնի հիմնադիր), Վարդան Աբովյան (պրոդյուսեր, «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ի ներկայացուցիչ), Արման Երիցյան (կինոռեժիսոր), Նարինե Մկրտչյան (կինոռեժիսոր):

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0