a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կաննի փառատոնում ցուցադրվել է Հայոց Ցեղասպանությանը նվիրված ֆիլմ

1432365395-7643

Հեղինակավոր Կաննի այս տարվա փառատոնում «Հատուկ ցուցադրության» շրջանակներում ներկայացվել է Ռոբերտ Գետիկյանի «Մի ասեք ինձ, որ տղան խելագարվել է» (կամ «Մի խելագարի պատմություն» – հայալեզու տարբերակը (խմբ.):  Hollywood Report-ի փոխանցմամբ, ֆիլմի անգլեալեզու անվանումը 1980-ականների հայտնի ֆրանսիացի երգիչ Ֆրանս Գալլի համանուն երգից է գալիս: Հետաքրքրական է, որ ֆիլմի սցենարը գրվել է  իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանայի  «La bomba» ինքնակենսագրական գրքի հիման վրա: Հենց այս լրագրողն է եղել, ով վիրավորվել և ապա կիսով չափ կաթվածահար  եղել Հայաստանի Ազատագրման Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) զինվորների՝  Մադրիդում Թուրքիայի դեսպանատան վրա իրականացրած ահաբեկչական  գործողության ընթացքում:

Այս դրամայում ցույց է տրվում Ցեսապանության ազդեցությունը հետագա հայ սերունդների վրա: Արամը՝ ֆիլմի գլխավոր հերոսը,   իր հայկական ինքնության  գիտակցության ու  արդարության ձգտման  ճանապարհին անցնում  է   բոլոր հնարավոր փորձությունները, Փարիզում պայթեցնում   Թուրքիայի դեսպանի մեքենան, ապա հեռանալով  երկրից ,  80-ականներին անդամագրվում ԱՍԱԼԱ-ին: Ռեժիսրորն Ռոբեր Գետիկյանը, երբ կատարում էր ֆիլմի նկարահանումները անցյալ տարի Հայստանում, լրագոերղների հետ զրույցում նշել է, որ   երկար  է  նախապատրաստվել այս ֆիլմին: «Ճանապարհորդություն դեպի Հայաստան»  և   «Ոճրագործության բանակ» ֆիլմերից հետո  այս նոր նախագծով ռեժիսորն ամբողջացնում է հայկական թեմայով իր   եռապատումը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0