a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/11/2014

Կինոքննադատ. «Անհնար է Նուրի Բիլգե Ջեյլանը վատ ֆիլմ նկարած լինի»

voske armaveni_0

67-րդ անգամ կայացած Կաննի միջազգային կինոփառատոնի այս տարվա գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենին» բաժին ընկավ թուրք ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, լուսանկարիչ Նուրի Բիլգե Ջեյլանին՝ «Ձմեռային քուն» ֆիլմի համար: Նրա մրցանակը կրքեր է բորբոքել անգամ «ֆեյսբուքահայության» շրջանում: Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշում է, որ անհնար է, որ Նուրի Բիլգե Ջեյլանը վատ կինո նկարած լինի: Նրա խոսքով. «Քննարկումները պետք է լինեն ֆիլմի շուրջ եւ միայն կինոյի տարածքում, այլ ոչ թե մարդու ազգային պատկանելության վերաբերյալ: Պարզ, պրիմիտիվ դասակարգումներով չի կարող ֆիլմը գնահատվել»: Ըստ կինոքննադատի, չարժի թուրք ռեժիսորին հեղինակավոր մրցանակ տալը կապել, օրինակ, Հայաստանի կամ ցեղասպանության հարյուրամյակի հետ. «Նման գնահատականները մշակութային ցանկացած իրադարձությունից անտեղյակ մարդկանց գնահատականներ են»:

Ամբողջական հոդվածը`www.aravot.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0