a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Կուլտուրա» ռուսական ալիքը կցուցադրի ֆիլմ՝ նվիրված Արտեմ Միկոյանին

27072-004-32996F72

«Կուլտուրա» ռուսաստանյան հեռուստաալիքը կցուցադրի ֆիլմ Արտեմ Միկոյանի մասին ։ «Կյանքը ՄԻԳ-ից էլ արագ» վերնագրով վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 5-ին (ժամը 19:55-ին)։

Օգոստոսի 5-ին լրանում է հայազգի աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, «ՄԻԳ» կործանիչ օդանավերի ստեղծողներից մեկի` Արտեմ Միկոյանի ծննդյան 110-ամյակը: Նա նաև ռեակտիվ ավիացիայի հիմնադիրներից մեկն է համարվում:

Ֆիլմը կներկայացնի Միկոյանի հետ կապված հետաքրքիր մանրամասներ. օրինակ՝ պարզվում է, որ օդանավեր ստեղծելու գաղափարը նա դեռ մանկուց է ունեցել: Զարմանալի է, որ լինելով «փափուկ» մարդ՝ ստեղծել է ռազմական մեքենաներ:Կոլեկտիվին վերաբերվել է որպես մեծ ու համերաշխ ընտանիքի, յուրաքանչյուր աշխատողի դեմքով ու անձամբ է ճանաչել, ավելի շատ հայր է եղել, քան ղեկավար:

 

 

 

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0