a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հակոբ Գուդսուզյան.դիմանկար

hagop goudsouzian

Կանադահայ ռեժիսոռ Հակոբ Գուդսուզյանի կերտած ֆիլմարտադրության ոլորտորն ընդգրկում է հայ մշակութային արմատների և ինքնության բացահայտումը: Իր մասնագիտական կյանքի մեծ մասը հանրային հեռուստատեսային ծրագրեր արտադրելուց և ղեկավարելուց հետո, ռեժիսորը որոշում է անդրադառնալ ֆիլմերի ստեղծմանը: Հատկանշական է, որ չնայած բազմաթիվ դժվարությունների, այնուամենայնիվ, սկբնական շրջանում իր նկարահանած ֆիլմերը ֆինանսավորվում էր հենց իր կողմից: Բայց մինչ այդ: Եգիպտոսում ծնված և Կանադայում ապրող Գուդսուզյանը երկար տարիներ համագործակցում է TV Օնտարիոյի (TV Ontario TFO) հեռուստաընկերության հետ, որտեղ ստեղծում և ղեկավարում է մի շարք հեռուստատեսային ծրագրեր` ներառյալ «Դոսյե XXX» վավերագրական ծրագրերի շարքը: Այս նախագծում գիտությունն ու տեխնոլոգիան ներկայացվում են երեխաների տեսանկյունից ու մեկնաբանմամբ:

Գուդսուզյանը հանդիսանում է նաև “Spectacles en direct” համերգաշարի, “Un autre son de cloche” (Այլ խոսակցություն) ծրագրերի շարքի հեղինակը, որոնց ստեղծման ժամանակաշրջանը համընկել է ընտանիքի միջազգային տարվա հետ: Յուրաքանչյուր դրվագում 9-ից 12 տարեկան երեխաների կողմից գրված և խաղացած կարճամետրաժ երգիծական սերիաներն ուղղված էին տարբեր սոցիալական և ընտանեկան խնդիրներին, որոնց հիմքում ընկած էին երեխաների ընկալումներն ու փորձը:

Երիտասարդ հեռուստադիտողի հանդեպ ունեցած հետաքրքրվածությունը հիմք հանդիսացավ մեկ այլ շարքի ստեղծման համար, որը կոչվեց “Nouvelles Nouvelles” (“Լուրեր, Լուրեր”): Այն հիմնադրամի անունից արժանացել է Մանուկների համար հեռարձակվող հաղորդումների ինստիտուտի մրցանակին: Գուդսուզյանը մի քանի վավերագրական աշխատանքների հեղինակ է: Ռեժիսորն այս ընթացքում զարգացնում է «Հայկական եռերգության» երրորդ մասը: Առաջին մասը կոչվում է «Հայերեն տարագիր»: Դա մի ինքնանկարի տեսահոլովակ է, որում նա որոնում է իր ինքնությունը: Թեման նաև ոգեշնչել է Գուդսուզյանին ստեղծել «Իմ տղան հայ է լինելու» (անգլերեն․”My Son Shall Be Armenian” / ֆրանսերեն․ «Mon fils sera arménien») ֆիլմը:

Վերջերս Գուդսուզյանը թողարկել է իր` Հայաստանի վերաբերյալ վավերագրական ֆիլմը «Ծիրանը Հայաստանի ոսկին է»(«Apricot Armenian Gold») վերնագրով, իսկ ներկա պահին աշխատում է իր նոր վավերագրական ֆիմի ստեղծման վրա: Նա նաև Երևանի հայտնի Գումի շուկայի մասին կարճ ֆիլմերի, ինչպես նաև 250 հանրային հեռուստատեսային ծրագրերի հեղինակ և ռեժիսոր է: Հագոբ Գուդսուզյանը նաև լուսանկարիչ է: Նրա աշխատանքները հյուսիսային Ամերիկայի հեղինակավոր ցուցահանդեսներում ներկայացվելուց հետո հասել են Քվեբեքի ազգային գրադարան: Հեղինակն ունի նոր նախագծեր, ֆիլմերի հետաքրքիր մտքեր, որոնք կյանքի կոչելու համար ակնկալում է բարերարների, հայ մշակույթի նվիրյալների աջակցությունը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0